00:00:00

«Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո». Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման ժամկետի մասին

20:03, 23 հունիս 2021 Հասարակություն

Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: «Հայաստանում անցկացվել են ընտրություններ, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը: Մինչ այդ ժամանակը հանդիպումներին նկատվում էր բավականին կառուցողական մոտեցում», - ասել է Մուստաֆաևը: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարմամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր