00:00:00

Գաղտնալսման գործը բացահայտված է, թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի կազմակերպչի անունը․ Վանեցյան

18:36, 23 հունիս 2021 Հասարակություն

ԱԱԾ տնօրենի կարգավիճակում Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման հրապարակումից կարճ ժամանակ անց Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել էր, թե հայտնի է կազմակերպչի անունը։ Եվ, հետևաբար, հարց՝ այսօր մամուլի ասուլիսով հանդես եկող  «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանին, ի՞նչն է խանգարում իրեն հնչեցնել այդ անունը։ «Ինձ ոչ մի բան չի խանգարում, ինձ խանգարում է իմ ներքին բարոյականությունը, որովհետև եթե ես հիմա հրապարակեմ այդ անունը, դա ճիշտ չէ, այդ անունը պետք է հրապարակի պետությունը։ Իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը։ Այդ գործը բացահայտված է։ Դրա մասին խոսել է նաև ՔԿ նախագահը։ Թող հրապարակեն» ,-առաջարկեց Արթուր Վանեցյանը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր