00:00:00

Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը մեկնում Ժնեւ

23:39, 11 հունիս 2021

Կրեմլը պատրաստ է համատեղ մամուլի ասուլիսի Ջո Բայդենի հետ, սակայն դրա անցկացման մասին որոշումը դեռ չի կայացվել: Այս մասին СNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք նման հնարավորության մասին լսել ենք ամերիկացի գործընկերներից, բայց մենք դեռ վերջնական հաստատման ենք սպասում։ Հենց սկզբից նախագահ Պուտինը բաց է եղել տարբեր տարբերակների համար», - ասել է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Պուտինը Ժնեւ է մեկնում այն պատճառով, որ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վատ հարաբերություններ են», այլ ոչ թե որովհև Բայդենի հետ նույն սենյակում հայտնվելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր