Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի տեսանյութում սխալ է ներկայացնում՝ ասելով, որ ոչ ադեկվատ է ներկայացել բանակցություններին։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ Փաշինյանն իրականում է ոչ ադեկվատ, որպես պետության ղեկավար, անգրագետ է և անում է այն, ինչը որ կա։
«Նրա ելույթներից մենք արդեն տեսնում ենք, որ նա ո՛չ ադեկվատ է, ո՛չ պետականության զգացողություն ունի, ո՛չ իրավական կրթություն ունի․․․ ամբողջողվին անօրինական խոսքեր․․․։ Նույն պահվածքը եղել է նաև միջազգային հարաբերություններում։ Հանրահավաքներում այսօր տեսնում ենք նրա ելույթները։ Դա ինքն է․ Նիկոլ Փաշինյանը պարզապես չափազանցնում է, երբ ասում է, որ բանակցություններում դեր է խաղացել»,- ասաց նա։
Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ միջազգային գործընկերների շրջանում այս ձայնագրությունը որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ այսպես թե այնպես, այսօր Հայաստանը միջազգային սուբյեկտ չի ընկալվում։