00:00:00

Քարոզարշավների ժամանակ մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ին ստորագրել եմ այդ փաստաթուղթը. Փաշինյան

18:04, 11 հունիս 2021

Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, որ իմաստ ուներ պայքարել, այն պահին, որ մենք տեսել ենք այդ պայքարն այլևս շարունակելը չունի այն հիմնավորումները, որոնք պետք է ունենա, մենք դադարեցրել ենք այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզի Բերդավան համայնքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում տասնյակ քարոզարշավների ընթացքում տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր մայրերից շնորհակալություններ եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր