Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացը կարագանա: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ այս (ականազերծման-խմբ.) գործընթացը կարագանա», - ասել է Զախարովան և հավելել. «Տարածքը ականազերծելու խնդիրը ցանկացած զինված հակամարտության հետևանքներից ամենավտանգավոր և դժվար վերացվող խնդիրներից է: Եվ Ռուսաստանը լուրջ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացում»: