00:00:00

ՔՊ-ի պաստառները փակցվում են մյուս ուժերի արդեն իսկ փակցրած պաստառների վրա. ահազանգ

20:51, 10 հունիս 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա: Այս մասին ահազանգում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: «Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային. ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։ Այս ուժի ներկայացուցչի պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա, ինչը երևում է կից նկարում։ Հարգանքով` «Լուսավոր Հայաստան» կուսակցություն»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր