00:00:00

Նիկոլ Փաշինյանը 3 մարզերում փոխմարզպետներ է նշանակել

11:07, 07 հունիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի փոխմարզպետներ նշանակելու մասին որոշումներ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբիկ Նավոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր