00:00:00

Ո՞վ է նոյեմբերի 1-ի գիշերը թշնամու կրակի տակ Շուշիի գորգերի թանգարանի նմուշները բերել ՀՀ

10:17, 07 հունիս 2021

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․
«Արմեն Խաչատրյանն է, վարորդ։ Նա նոյեմբերի 1-ի գիշերը, մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ: 160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար: Շուշի-Աղավնո ճանապարհը ամբողջապես կրակահերթի տակ էր։ Արմենը, իհարկե, Շուշին փրկել չէր կարող, որովհետեւ, պարզվեց, Վանեցյանից, Ծառուկյանից բացի հիմա էլ Օնիկ Գասպարյանն է մեղավոր Շուշիի հանձնման համար, ով, ի դեպ, այս մի մեղադրանքին դեռ հիմնավոր չի արձագանքել, բայց Արմենը կարողացավ փրկել գոնե թանգարանի նմուշները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր