00:00:00

Միջնակարգ ու թերի բարձրագույն կրթությամբ պատգամավորի թեկնածուներից մինչեւ փիլիսոփա Արզաքանցյանի գլխավորած ցուցակում

18:00, 06 հունիս 2021

Հունիսի 20-ին ընտրություններին մասնակցող Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ցուցակում որպես տնտեսագետ ներկայացված Տիգրան Արզաքանցյանը: Նրան հաջորդում է կուսակցության հիմնադիր, թոշակառու Արամ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը: Այս ցուցակում, ի տարբերություն այլ ուժերի նախընտրական ցուցակների, «նորամուծություն» կա, օրինակ պատգամավորի թեկնածուի աշխատանքի վայրը կամ պաշտոնը հատվածի դիմաց գրվում է թերի բարձրագույն, մեկ այլ դեպքում՝ բանասիրություն,իսկ ռադիոտեխնիկ ներն էլ բոլոր դեպքերում գրված են ղ-ով: Դեմոկրատների ցուցակը բավականին խայտաբղետ է. ցուցակում կան իրավաբաններ, լեզվաբաններ, աստվածաբան, ինժեներներ, ճարտարապետ ու ճարտարագետներ, մանկավարժներ, սոցապաշխատող, ֆիզիկոս ու մաթեմատիկոս, իրավագետ, անասնաբույժ, միջազգայնագետ, քաղաքագետ, գյուղատնտես, նկարչուհի, կառավարիչ ու ի դեմս ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Տիգրան Արզաքանցյանի, շատ տնտեսագետներ: Ցուցակում բացի թերի բարձրագույն կրթությամբ թեկնածուից կան նաեւ միջնակարգ կրթությամբ թեկնածուներ՝ Տիգրան Համբարձումյանը, Հրաչյա Ասրյանը, կա նաեւ փիլիսոփա թեկնածու՝ Արմեն Կարապետյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր