«Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանություններին պաթոսով, էնտուզիազմով ու կրքով պաշտպանող և նախկիններին անխնա քննադատող սևանցին Աղվան Գրիգորյանն է, որը, աղբյուրի փոխանցմամբ, ամենեւին էլ պատահական անցորդ չի եղել , այլ Սեւանի քաղաքային շուկայի տնօրենը և արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Լեհաստանի հյուպատոս հայրը։
Թերթը պարզել էր, որ հարցման «անթերիությունը» ապահովել էր հենց Աղվան Գրիգորյանը՝ նկարահանման հրավիրելով շուկայի աշխատակիցներին ու իր ծանոթներին, որպեսզի ինտենսիվ գովաբանեն Նիկոլ Փաշինյանին ու քննադատեն «նախկիններին»:
Սակայն սա ամենը չէ, քանի որ նորօրյա նիկոլապաշտ Գրիգորյանը, պարզվում է՝ սոցիալական իր բոլոր բարձունքներին հասել է հենց «հանցավոր հների» շնորհիվ։ Շատերին է հայտնի, որ Քրիստինե Գրիգորյանը արդարադատության փոխնախարար Գալուստ Սահակյանի երկարամյա օգնականն էր, որի գրեթե բոլոր հաջողությունները կապված են հենց հների հետ։ Ինքը, կոկորդը պատռող Աղվանը վիթխարի քանակության ավտոմեքենա ներկրող էր ոսկե 2019-ին, ինչը հաստատեց նաև Արդարադատության նախարարության խոսնակը։
Իսկ նրա նրա՝ Լեհաստանի հյուպատոս աղջկա ամուսինը 3-րդ նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի օգնականն էր, որն էլ ապահովեց գերդաստանի վերելքը ծննդավայր Սևանից մինչև Լեհաստան և այլուր։
Նշենք, որ Աղվան Գրիգորյանն ինքը 2019-ին ողջ ընթացքում ակտիվ զբաղված է եղել մեքենաների ներկրման-արտահանման գործով: Ըստ որոշ տեղեկությունների՝ ծավալները հասել են ամսեկան կտրվածքով մոտ 250 մեքենայի:
Մամուլը չէր բացառել, որ ղազախների մաքսատուրքը շրջանցելու նպատակով տարատեսակ կացության կարգավիճակներ ձեռք բերելու համար Աղվան Գրիգորյանը օգտվել է իր դստեր՝ բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքից:
Ամբողջական հոդվածը `«Հրապարակ օրաթերթ»-ում