00:00:00

Ափսոս էին տղերքը. Երեւանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին. Միքայել Մինասյան (ֆոտո)

20:52, 04 հունիս 2021

Ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, գրել է.
19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն:
20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարեւելյան պատերազմներից, որ ապրեն: 1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն: 1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով: 2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն: 2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:
Ափսոս էին տղերքը… Հ.Գ.Երեւանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին: Հ.Գ.Գ.  Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր