00:00:00

Շատ հեշտ է ինչ-որ բան ափրցփր դուրս տալ աղջիկների առաջ: Եթե համարձակությունը չի հերիքում, կարող եք այդ աղջիկներին ձեզ հետ բերել. Փաշինյան

21:24, 04 հունիս 2021

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր  կրկնել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների հետ  նախընտրական բանավեճի իր ցանկությունը՝ նրանց մեղադրելով «ափրցփր դուրս տալու» մեջ։ «Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ընտրական ցուցակի բոլոր առաջին համարների հետ պետք է բանավեճ տեղի ունենա»: Այս մասին Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ դա պետք է տեղի ունենա Հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նշենք, որ Փաշինյանը առաջարկել էր նախկին նախագահներին `Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին գալ իր հետ բանավեճի, քանի որ իրենք գլխավորում են նախընտրական ցուցակները: Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Լևոն Տեր-Պետրսյանը «Հայ Ազգային կոնգրեսի» ցուցակը: Սակայն, նրանք նշել են, որ  դավաճանի հետ քննարկելու ոչինչ չունեն: Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, թե դա օրենքի պահանջ է: «Մենք կարող ենք իրար դեմ դիմաց կանգնել և պարզել, թե ո՞վ է դավաճանը, ո՞վ է հողատուն, ո՞վ է կապիտուլյանտը: Սակայն իրենք պատասխանում են, որ բանավիճելու բան չունեն: Շատ հեշտ է ինչ-որ բան ափրցփր դուրս տալ աղջիկների առաջ: Եթե համարձակությունը չի հերիքում, կարող եք այդ աղջիկներին ձեզ հետ բերել», - նկատեց վարչապետի պաշտոնակատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր