00:00:00

Պաշտոնյան պետք է միշտ պատրաստ լինի, որ հանրային վայրում նրան կարող են լուսանկարել կամ հարցեր տալ. Թաթոյանը՝ Հայկ Սարգսյանի և լրագրողի միջադեպի մասին

18:37, 04 հունիս 2021

Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Անուշ Դաշտենցի միջև արձանագրված միջադեպին՝ նշելով՝ անընդունելի է այն արդարացումը, որ պատգամավորը ասում է՝ տեսագրությունը արվել է ոչ աշխատանքային ժամին: Նշենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել՝ փորձելով ջնջել լրագրողի կողմից արված տեսագրությունը: Ավելի ուշ հեռախոսը վերադարձվել է լրագրողին: «Բացարձակ անընդունելի արդարացումներ են, ի՞նչ է նշանակում՝ ժամը 7-ից հետո ինքը պաշտոնյա չէ, պաշտոնյան միշտ է պաշտոնյա՝ անկախ աշխատանքային ժամից: Պատկերացնում եք, որ ժամը 7-ից հետո Մարդու իրավունքների պաշտպանը կուսակցությունները պաշտպանող հայտարարություններ է անում և ասում՝ նորմալ է, ես շաբաթ օրն էի դա արել ու հո կաբինետում չեմ եղել: Այստեղ կարևոր է, որ այդ դեպքի հետ կապված, որքան ես ուսումնասիրել եմ, կան որոշակի իրավախախտման հատկանիշներ »,- ասաց Արման Թաթոյանը: Նա նաև հորդորեց լրագրողին դիմել ՄԻՊ-ի գրասենյակ, որպեսզի նրանք համապատասխան գործընթացներ կսկսեն: «Սա միջազգային սկզբունք է, որ եթե պաշտոնատար անձը, առավել ևս հանրային ճանաչում ունեցող պաշտոնատար անձը հայտնվում է հանրային վայրում, միշտ պետք է ունենա այն ակնկալիքը, որ իրեն ցանկացած պահի կարող է մոտենալ լրագրող և կարող է հարցեր տալսա»,- ասաց Արման Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր