00:00:00

Ժամը 16.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 մեքենա. 17-ի ղեկին անչափահաս է եղել

19:29, 04 հունիս 2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 16.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր