00:00:00

Եթե ընտրություններում հաղթի ամեն ինչ կործանած վարչապետը, բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչությունը համակերպվել է կորուստների հետ. Արսեն Ջուլֆալակյան

10:54, 11 մայիս 2021

Ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հռետորական հարց է ուղղել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին։ «Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն...
Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում, չեն օգնում...
Մտածենք։ Դեռ 40 օր ունենք», - գրել է Ջուլֆալակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր