00:00:00

«Իրավունք». Զարեհ Սինանյանին մերժում են անգհամ հարազատ ԱՄՆ-ում

11:26, 11 մայիս 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ: Սինանյանը եղել է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը: Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, անգամ հարազատ ԱՄՆ-ում Սինանյանի օրերը հարթ չեն անցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ մերժել են հանդիպել նրա հետ: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, թե ՙՍփյուռքի կողմից հանգանակված եւ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները «լափած» իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի հարաբերվելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր