00:00:00

«Ժողովուրդ». Այս օրերին Հայաստանում թուրքերեն լեզվով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում

09:45, 11 մայիս 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում 88.8 ՄՀց հաճախականության վրա այս օրերին FM ռադիոհաղորդում թուրքերեն լեզվով հաղորդումներ ու երգեր են միանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր. նախկինում հայերեն հաղորդումներ ու երգեր էին, հիմա՝ թուրքերեն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Տվյալ ռադիոալիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է այն հեռարձակող հաղորդիչների հզորությամբ ու ռելիեֆով, եւ նույն կերպով Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ թուրքական քաղաքներում հասանելի են հայկական ռադիոալիքները»: Միեւնույն ժամանակ ԱԱԾ-ից հորդորել էին դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Եվ, ահա, նախարարությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին. «Ապրիլի 8-ին տեղորոշմամբ պարզվել է, որ հեռարձակումն իրականացվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող ռադիոահաղորդակից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ եւ պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա՝ այն պայմանով, որ չեն խոչընդոտում այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին»: Միեւնույն ժամանակ նրանք նշել են, որ սա չի խանգարում ՀՀ-ում գործող որեւէ ռադիոհեռարձակող սարքի: Այսինքն՝ նորմալ է, որ թուրքերեն հաղորդումները հասանելի են դարձել ու կմնան այդպիսին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր