00:00:00

Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

20:02, 10 մայիս 2021

Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է: Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն: Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ: 2018թ. նոյեմբերին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ցրվել էր նույն ընթացակարգով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր