00:00:00

Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստած հետ տանելու համար ԱԺ եկած իջևանցուն բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար

19:04, 10 մայիս 2021

Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստեցնելու և հետ տանելու համար ԱԺ շենքի մոտ ավանակով եկած իջևանցուն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ոստիկանության լրատվության վարչությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ իջևանցին եկել էր ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու համար։
«Հին հայկական ավանդույթ ունենք՝ դավաճաններին էշի վրա թարս նստեցնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր իջևանցին՝ նշելով, որ նա էշացրել է բոլորին։ «Ինքը տեղյակ է, որ պետք է գանք։ Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ օրենքով կամ որոշմամբ չեմ կարող Իլհամիկին (ավանակի անունն է.-հեղ.) տանել։ Իր հետ ես ունեմ պայմանավորվածություն՝ պետք է էշով հետ տանեմ այնտեղ, որտեղից, որ ինքը հետ եկավ՝ մեզ էլ, ձեզ էլ խայտառակ արեց։ Խելոք հայվան է էլի, անմեղ էակ է (ավանակը հեղ.), ընդամենը կարևոր առաքելություն ունի անելու»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում կհավաքի ավանակի կեղտոտածը։
«Գոնե բարձրանամ, որ գոռամ լսի, իմանա, որ տեղ եմ հասել։ Մի քիչ բարձրանամ, այնտեղից ձեն տամ, կտեսնեք, որ գալու է էլի»,- նշեց իջևանցին՝ գոչելով. «Նիկո՛լ, ա՛ Նիկոլ, արի ախպեր, արի՛։ Արի, տղեքը չեն թողնում բարձրանամ, արի՛ Նիկոլ ջան, արի՛։ Տղերք ջան, իր յութուբը խփած է էլի, դուք էլ եք հասկանում, եկել եմ գժին տանեմ, ուրիշ բան չեմ անելու»։ Իջեւանցուն բերման է ենթարկել 4-5 ոստիկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր