00:00:00

Մենք աշխատավարձ ստացել ենք, բոլորը ստացել են, Հայաստանում սով չկա. Իմքայլական պատգամավոր

17:42, 10 մայիս 2021

Հայտարարում էին, թե իբրև Հայաստանում մի ամսից սով է լինելու, որևէ մեկն աշխատավարձ չի ստանալու, Հայաստանը վերանալու է և այլն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը: «Բայց մենք բոլորս գիտենք՝ ով պետական աշխատող է, ստացել է աշխատավարձ, մենք բոլորս ստացել ենք: Հայաստանում սով չկա ու Հայաստանի Հանրապետությունը վստահ կանգնած է իր ոտքերի վրա»,-ասաց նա: Գրիգորյանի խոսքերով, երբ ինքն ու իր նման հազարավոր զինվորներ կյանքի ու մահվան կռիվ են տվել, որոշ քաղաքական գործիչներ հորդորում էին չգնալ, չմասնակցել հայրենիքի պաշտպանությանը՝ նշելով, որ դա անիմաստ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր