00:00:00

Ռոբերտ Քոչարյանը մեր ժողովրդի, մշակույթի հետ կապ չունի, օտար մարմին է, որ եկավ ու մտավ Հայաստանի կյանքի մեջ. իմքայլական պատգամավոր

17:31, 10 մայիս 2021

Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել, երբեք չի եղել քաղաքական գործիչ, հիմա էլ չի զբաղվում, չգիտեմ, թե ինչով է զբաղվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Վահագն Հովակիմյանը: Հովակիմյանի խոսքերով, Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել են բռնություններ, սպանություններ, քաղաքականություն չի եղել. «Նա մեր ժողովրդի, մշակույթի հետ կապ չունի, օտար մարմին է, որ եկավ ու մտավ Հայաստանի կյանքի մեջ: Հիմա էլ նույնն է, չի փոխվել: Ե՞րբ եք նրանից քաղաքական ելույթ լսել»,-ասել է նա: Հովակիմյանը նաև խորհուրդ է տվել բոլոր չիմացողներին դիմել Գուգլին ու իմանալ, թե ինչպես է Քոչարյանը երկրորդ անգամ պահպանել ՀՀ նախագահի աթոռը՝ նշելով, որ Քոչարյանը նախագահը չէր ընտրվել նաև 1998 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր