00:00:00

Եռաբլուրում զոհվածի հայրը թքել է Սասուն Միքայելյանի՝ իրեն պարզած ձեռքին

16:52, 10 մայիս 2021

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ: Մայիսի 8-ին, Եռաբլուր կատարած այցի ժամանակ, Սասուն Միքայելյանը որոշել է այցելել նաև Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների գերեզմաններին: Նա մոտեցել է շիրիմներից մեկին, որտեղ ծնողները սգալիս են եղել իրենց որդու մահը: NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Սասուն Միքայելյանը ձեռքը մեկնել է ծնողին՝ վերջինիս ձեռքը սեղմելու համար, սակայն զոհվածի հայրն իր ձեռքը ոչ միայն նրան չի տվել, այլև թքել է Սասուն Միքայելյանի ձեռքին: ԵԿՄ նախագահի կողքին գտնվողներից մի երկուսը, հավանաբար հաշվեհարդար տեսնելու միտումով, կտրուկ առաջ են նետվել դեպի զոհվածի հայրը: Սակայն Միքայելյանը հետ է շրջվել և հեռացել՝ հասկացնելով, որ գան իր հետևից ու հանգիստ թողնեն ծնողին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր