Մեկ քայլ կենսագրություն․ Արարատ Միրզոյան
Հայաստանի քաղաքական Օլիմպոսում «ռեստարտ» եղած հետո պանդեմյան պինցետով դիմավորած ։ Գրեթե ամեն օր կառավարության կայքն ավետում է հերթական պաշտոնակալի փոփոխության մասին, որի կենսագրությունը հաճախ չի էլ գերազանցում A4 թղթի կես էջը։
«Մեկ քայլ կենսագրություն»-ը բաց չի թողնում նման կենսագրությունով «կառավարության տիտաններին» ։ Եվ այսօրվա հերոսը ԱԺ նախագահ ՝ Արարատ Միրզոյանն է ։
Միրզոյանը, ինչպես ինքն է նշում, ուսանողական, հետո նաև քաղաքական ակցիաների «մեծ սիրահար» է։ 2004 թվականին նա մի խումբ երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: Այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունն առաջ էր քաշել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը, որը, ինչպես մեկնաբանել էին մասնակիցները, հակասում էր կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին, և որի ընդունման դեպքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաև Արարատ Միրզոյանը զորակոչվելու էին զինվորական ծառայության: ՀԳԶ-ի ջանքերով օրենսդրական նախաձեռնությունը չեղյալ համարվեց, Միրզոյանն էլ չծառայեց բանակում։ Նա կառավարության «չծառայած պաշտոնյաների» ցանկում է։
Իսկ թուրքական անվտանգությունը, համաձայն Միքայել Մինասյանի աղբյուրի, Միրզոյանի հետ կապ է հաստատել և իրենով արել դեռ ԱՄՆ-ում ուսանելու տարիներին, որ պատրաստվում էր ներդրում ունենալ ցեղասպանագիտության ասպարեզում: Մինասյանը նաև պնդում է, որ այդ իրողության մասին տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը, քանի որ վարչապետ ընտրվելուց հետո ԱԱԾ-ից պահանջել է օտարերկրյա գործակալների ցուցակը և ստացել: Նաեւ, որ այդ ցուցակում Արարատ Միրզոյանը միակը չէ: Ինչպես տեսնում ենք, մեղադրանքը տարողունակ է՝ խորքով ու լայնությամբ, և մարդաշատ:
Աշխեն Վիրաբյան