00:00:00

Ռուսական բանակը կստեղծի անտեսանելի «Դրել» ավիառումբ

23:41, 09 մայիս 2021

Ռուսական բանակը 2021 թվականին նոր «Дрель» ավիառումբ կստանա։ Այս մասին Ինտերֆաքս -ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ «Փորձարկումների արդյունքները հաստատել են «Դրել» ավիառումբի մարտական արդյունավետությունը: Գնումները նախատեսվել են 2021 թվականի պետական պաշտպանական պատվերի համաձայն եւ 2022-2023 թվականների պլանային ժամանակաշրջանի համար»,-ասել է նա: 2018 թվականի մարտին հաղորդվել էր, որ նորագույն «Դրելը» կկարողանան տեղադրել հինգերորդ սերնդի Սու-57 ռուսական կործանիչների վրա: Ավիառումբը թույլ է տալիս հարվածներ հասցնել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների գոտի: Նախատեսված «Դրել» ավիառումբը մշակվել է «Բազալտ» ՀԿ-ի կողմից եւ նախատեսված է զրահատանկային տեխնիկայի, վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների, էներգետիկ սարքավորումների եւ զենիթահրթիռային համալիրների կառավարման կետերի ոչնչացման համար: Ըստ մշակողի հայտարարության, «Դրելը» անտեսանելի է ռադարների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր