00:00:00

Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունները կարող են վերարտադրվել. Օհանյան

22:54, 09 մայիս 2021

Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունները կարող են վերարտադրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց, որ երեսուն տարիների ընթացքում՝ մարտական, ծառայակից ընկերների, ՀՀ երկրորդ նախագահի հետ բազմաթիվ արժեքներ են ձեռք բերել, դրանք սկսվել են 33 տարի առաջ այս նույն հարթակից՝ Արցախի համար շարժումից, մենք ձեռք բերեցինք անկախություն, Արցախի ազատություն, միասնականության ապահովում, տնտեսական զարգացում: Նրա խոսքով՝ երեսուն տարիների ընթացքում իշխանություններն ունեցել են նաև թերություններ, մինչդեռ այս իշխանությունները հավասարեցին գետնին, իսկ թերությունները բազմապատկեցին մանրահոգի, մանրախնդիր, անփորձ լինելու պատճառով: Օհանյանն ընդգծեց, որ երկիրը պետք է ղեկավարի փորձառու, մեծահոգի, ճանապարհ անցած մարդ: «Հիմա այս դաշինքը փորձառու անձանց հետ գալիս է հին մեր արժեքները վերականգնելու, և իրենց հին թերությունները նվազեցնելու, զրոյի հավասարեցնելու համար»,- նշեց Օհանյանը: Ինչ վերաբերում է Շուշին և Հադրութը վերադարձնելու հնարավոր ճանապարհներին, Օհանյանն ասաց, որ ցանկացած գործողություն իրականացնելու համար պետք է սթափ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր