00:00:00

ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը մեծ անելիք ունի կապիտուլյանտին հեռացնելու գործում. Շարմազանով

13:00, 09 մայիս 2021

ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում։ Այս մասին  «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ որոշման մասին կբարձրաձայնեն: Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է՝ Շարմազանովը պատասխանեց.
«Նախկինը Նիկոլն է, և այստեղ Վանեցյանի կարծիքները կիսում եմ: Նրա թիմում, նայեք՝ ինչքան նախկիններ կան, որոնք, դուք դեռ ծնված չէիք, պաշտոնյա էին»:
Շարմազանովը նշեց, որ Արթուր Վանեցյանն իր գնահատականների մասին խոսել է: «Այսօր գնում ենք ընտրությունների՝ պայքարելու ազգակործան պատուհաս ռեժիմի դեմ: ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային պահպանողական դաշտում», - նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ դաշինքը մեծ անելիք ունի, իր բնորոշմամբ, կապիտուլյանտին հեռացնելու գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր