00:00:00

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ

09:52, 09 մայիս 2021

Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ  ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը։ Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները: Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին: Խաղաղություն մեր հայրենիքին։ Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր