00:00:00

COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում

20:10, 08 մայիս 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հարգելի երևանցիներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր