00:00:00

Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի վերջը ևս վեց զորամաս կազմավորել Լեռնային Ղարաբաղի ՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: «Հայաստանի հետ պետական սահմանի պաշտպանության համար, որն անցնում է Զանգելանի (Կովսական), Կուբալուի (Որոտան) շրջաններով և Լաչինի (Բերձոր) շրջանի մի մասով, սահմանային-մարտական կետեր են ստեղծվել: Վերջին երկու ամսում այդ ուղղություններում տաս նոր զորամաս է բացվել, իսկ մինչև մայիսի վերջ կավարտվի ևս վեց զորամասի շինարարությունն ու վերականգնողական աշխատանքները»,- աղբյուրը մեջբերում է Գուիևին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր