#antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Ինչպես գիտեք, ես և մեր թիմը մաս չենք կազմում ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Եվ պատճառը շատ պարզ է. մեր պայքարը հանուն Հայաստանի է, հայ ժողովրդի է և այն վերջին մարդու ապագայի, ով դեռ խաբված է։ Մեր խորին համոզմամբ՝ Նիկոլի գլխավորությամբ Նիկոլի կազմակերպած ընտրությունները իրավիճակից ելք չեն, բայց այս իրավիճակում մեր պարտքն է բացատրել ու զգուշացնել մեր խաբված հայրենակիցներին, որ ընտրելով Նիկոլին՝ ընտրում են մահը, զրկում են իրենց երեխաներին ապագայից ու հայրենիքից։
Այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում։ Շարժումն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է։ Նա մահաբեր է։
Շարժումը չի՛ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, չի՛ դառնալու ոչ մի դաշինքի մաս։ Սա փրկության և ապագայի շարժում է, որն ունի մեկ ուղերձ. Հայաստանը Նիկոլի հետ չունի ապագա, հենց նա է մեր եղբայրներին սպանողը, հայ մայրերին որդեկորույս դարձնողը, կանանց այրիացնողն ու երեխաներին որբացնողը։
Եվ եթե ժողովրդի մի մասը դեռ խաբված է, պետք է բացել նրա աչքերը։ Սա պետք է դառնա ժողովրդական շարժում՝ հանուն ժողովրդի։ Այս շարժումը չի պատկանելու ոչ մեկին և լինելու է բոլորինը։ Բոլոր այն մարդկանցը, որոնք չեն ուզում հանդուրժել կապիտուլյանտ վիժվածքին երկրի ղեկին, որովհետև դա արժանապատվության հարց է։ Շարժման խորհուրդն է՝ ընտրեք ում ուզում եք, բացի Նիկոլից։