00:00:00

Պատերազմում կորցրել է ամուսնուն. 8 երեխաների մայրիկին կարող են օգնել բոլորը, բարդ չէ

16:48, 08 մայիս 2021

Վանաձորցի սիրելի ընկերներ, Տիկին Վերգինեն 2020 թվականի պատերազմից հետո ընտանիքի հետ բնակվում է Վանաձորում: Նրա ամուսինը զոհվել է սեպտեմբերի 30-ին: Կինն այժմ իր հինգ դպրոցահասակ երեխաների (ութ երեխա ունի, մեկն ամուսնացած է, մեկը ժամկետային զինծառայող է, մյուսը` ուսանող Ստեփանակերտում) կարիքները հոգալու համար սկսել է ժենգյալով հաց թխել ու վաճառել: Կարծում եմ` իրական օգնություն կլինի, եթե յուրաքանչյուրս գոնե շաբաթը մեկ անգամ նրանից ժենգլայով հաց գնենք. մարդը փորձում է իր արժանապատիվ աշխատանքով դուրս գալ այս ծանր իրավիճակից: Պատվիրելու համար զանգահարեք 077343644 հեռախոսահամարով: Կարող եք վերցնել կա՛մ Թումանյան 2ա հասցեից, կա՛մ կարող են առաքել: Կանաչեղենի հիմնական մասն Արցախից է ուղարկվում, ես երեկ վերցրել եմ, համով է, իսկական արցախյան: Թամարա Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր