00:00:00

Հաղորդում` հանցագործության մասին

15:59, 08 մայիս 2021

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում նախընտրական հանցագործության մասին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակչուհի Դիանա Արթուրի Մարտիրոսյանը (ծննդյան թիվը` 13/11/1993, հասցեն` Սեվանի փ. 4/2 17 ) , սույն թվականի մայիսի 7-ի երեկոյից սկսած, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարում է, որ ինքը պատռել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի մասին ազդարարող պաստառը և պատրաստվում է ամեն անգամ նման պաստառ տեսնելիս անել նույն գործողությունը: Ուզում եմ հիշեցնել ձեզ` ոստիկաններիդ, ովքեր պարտավոր են ծառայել ՀՀ օրենքին և Սահմանադրությանը, որ Դ.Մարտիրոսյանի կողմից իրականացվածը խուլիգանական ակտ է, որը պետք է անհապաղ արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը և խուլիգանը պետք է ստանա իր արժանի պատիժը: Պահանջում եմ, որպեսզի գույքի դիտավորյալ ոչնչացման և վնասման, ինչպես նաև բռնություն կիրառելու հրապարակային կոչերի հանցափաստերի հիմքով նախապատրաստվեն նյութեր և հարցը լուծվի քրեաիրավական ընթացակարգերով։ Հարգանքներով ՝ Անի Կարապետյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր