00:00:00

«Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել

09:48, 08 մայիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։ Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների եւ դեսպանության հավակնորդների հետ, եւ այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։ Առաջիկայում նրա նման եւս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաեւ խոստացել է այլեւս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։ Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր