00:00:00

«Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել

09:51, 08 մայիս 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այցելում է հանրապետության տարբեր մարզերի կուսակցական կառույցներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի կուսակցականների ու կուսակցությանն անդամագրվել ցանկացողների հետ հանդիպումներից, Վանեցյանը անակնկալ, հանպատրաստից մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի բնակչության հետ: Ասում են՝ այդ հանդիպումներից հետո նա բավական բարձր տրամադրությամբ է վերադարձել Երևան, որովհետև տեղերում բավական լավ վերաբերմունքի է արժանացել: Ըստ մեր աղբյուրների, Վանեցյանին ոգևորել է այն հանգամանքը, որ չնայած իշխանությունների կողմից անընդհատ սանձազերծվող հակաքարոզչությանը, մարդիկ հիմնականում դրական են տրամադրված թե՛ կուսակցության, թե՛ ՀՀԿ-ի հետ դաշինք կնքելու որոշման նկատմամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր