00:00:00

Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի

23:26, 07 մայիս 2021

COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի:  Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասել է  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հստակ ժամանակ չգիտենք, թե երբ կստանանք, որովհետև ընդհանուր աշխարհում քիչ են պատվաստանյութերը, և բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ և շուտ կկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը: Սա առաջին հերթին առողջապահական նշանակություն ունի, բայց կարևոր են նաև տնտեսական և քաղաքական բաղադրիչները: Մենք արդեն տեսնում ենք, որ այն երկրներում, որոնք լայնածավալ պատվաստումներ են իրականացրել, շատ արագ հիվանդացությունը նվազում է»,- ասաց Ավանեսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր