00:00:00

Տարածաշրջանում Հայաստանը ամենարդյունավետն է պայքարում կորոնավիրուսի դեմ. Վրաստանում վարակակիրները 5 անգամ ավելի են

21:46, 07 մայիս 2021

Տարածաշրջանում Հայաստանը ամենարդյունավետն է պայքարում կորոնավիրուսի դեմ. Վրաստանում վարակակիրները 5 անգամ ավելի են: Հայաստանում, գոնե վերջին շաբաթվա տվյալներով, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի ամենաօրյա թվերի եւ միտումների որոշակի նվազում ունենք։ Հայաստանում տիրող իրավիճակը փորձենք համեմատել Վրաստանի հետ, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ի տարբերություն Հայաստանի, զգալիորեն շատ է։ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 218,681 դեպք, իսկ վերջին 1 օրվա ընթացքում՝ 356 դեպք։ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուս վարակման 319,266 դեպք, իսկ վերջին 1 օրվա ընթացքում՝ 1,547 դեպք: Ստացվում է, որ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, ընդհանուր վարակվածների թիվը 100,000-ով ավել է, իսկ օրական վարակվածների թվով Վրաստանը Հայաստանին գերազանցում է 5 անգամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր