00:00:00

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել պատվաստումային գործընթացին

19:51, 07 մայիս 2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Մարզպետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցել են Անահիտ Ավանեսյանը, Տավուշի մարզպետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, բժշկական կենտրոնների տնօրեններ և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ: Նախարարի պաշտոնակատարը հետաքրքրվել է մարզում պատվաստումային գործընթացի ակտիվությամբ: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն եղել է «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր