00:00:00

Այլևս բարոյական իրավունք չունեք նույնիսկ խոսելու և հարաբերվելու արժանապատիվ սփյուռքի հետ. Մարդոյանը՝ Սինանյանին

18:37, 07 մայիս 2021

Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը , Չե'ս կարող, չի' ստացվելու։ Իր հոդվածն այսպես է սկսել Տորոնտոյի Հայ Համայնքի հասարակական համայնքային գործիչ Խորեն Մարդոյանը։ Irakanum.am-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ։ Այսօր Հայաստան - Սփյուռք հարաբերությունները գտնվում են առավել քան կաթվածահար վիճակում: Գաղտնիք չէ, որ 2018 թվականից կազմաքանդվեցին պետական կարևորագույն ինստիտուտները , դրանց ցանկում էր նաև ՀՀ Սփյուռքի Նախարարությունը: Այդ կառույցը իր հիմնադրման օրվանից ահռելի աշխատանք էր կատարել Հայաստան - Սփյուռք հարաբերությունների բարելավման և զարգացման գործում , նոր կյանք ու որակ էր հաղորդել սփյուռքի հետ աշխատանքներին: Այն ժամանակ, երբ թուրքի քայլականները լուծարում և փակում էին պետության համար կենսական նշանակություն ունեցող կառույցները,աշխարհասփյուռ հայությունը կոկորդը պատռելով, խնդրում և հորդորում էր կապիտուլյանտին, որ չգնա Սփյուռքի Նախարարությունը լուծարելու ճանապարհով , նույնիսկ այն ժամանակ ստահակին համակրող և իր ստերին հավատացող սփյուռքյան որոշ կառույցներ, համատեղ խնդրանքով դիմեցին՝ չլուծարել սփյուռքի համար կենսական նշանակություն ունեցող և արդեն կայացած կառույցը: Հարց է առաջանում , իսկ ինչու՞, հենց Սփյու՛ռքի նախարարությունը ․․․ Պատասխանը հայտնի է,երեք տարի անց, երբ Արցախի 75% հանձնված է թուրքին, իսկ Սյունյաց աշխարհի վրա կախված է թուրք-ադրբեջանական յաթաղանը, կարող եմ վստահորեն արձանագրել, որ Նախարարության փակման հրամանը, տրված էր «կիրթ ու կառուցողական» թուրքի կողմից, որպեսզի նախապես քայքայի և պառակտի հայկական սփյուռքի միասնականությունը, վերածելուվ համայնքային կազմակերպված հզոր կառույցները ՝ ընկերական խմբակների : Սփյուռքում, թուրք - ադրբեջանական լոբբին սարսափում է հայկական կառույցներից, շատ լավ գիտակցելով,թէ ինչպես կարող է հայկական սփյուռքը հակազդել թուրք ադրբեջանական կեղծիքներին: Իրենք շատ լավ գիտեն են, որ հզոր սփյուռք ունենալով՝ Հայաստանի թիկունքն անկոտրուն է : Ահա թէ ինչու առաջին հարվածը ստացավ հենց ա՛յդ նախարարությունը և թուրքի քայլականները գնացին հենց ա՛յն լուծարելու ճանապարհով: Տեղեկացնեմ նաեւ մեր սփյուռքահայ հայրենակիցներին, որ ՀՀ Սփյուռքի նախարարության տարեկան բյուդջեն կազմում էր մոտավորապես 600 միլլիոն ՀՀ դրամ՝ ներառյալ աշխատավարձի ֆոնդը,իսկ այսօրվա,հանձնակատարի գրասենյակինը՝ շուրջ 1,5 միլլիարդ ՀՀ դրամ,այսինքն՝ 3 անգամ ավելի, իսկ գրասենյակի աշխատակիցները 2 անգամ պակաս,շուրջ 30 հոգի: Եզրահանգումները թողնում եմ ձեր վրա: Իսկ ինչում էր կայանում Սփյուռքի Նախարարության տեղն ու դերը , որն այսօր վերածվել է սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ղեկավարվում է Գլենդելյան գործակալի կողմից: Ի միջ այլոց արձանագրենք,որ նշյալ սուբեկտը իր տիրոջ կողմից նշանակվել է այդ պաշտոնում ՀՀ Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտումներով: Նախարարությւունը իրականացնում էր մի շարք կարեւորագույն հայապահպանության ծրագրեր, որոնք ընդամենը վերանվանվեցին, այսպես՝ «Շտեմարան»- ը՝ - «Սփյուռքի քարտեզագրում», «Արի տուն» - ը՝ - «Քայլ դեպի տուն», «Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողով»- ը՝ -«Համաշխարհային Հայկական համաժողով»- ի «Սփուռքի Լիդերների դպրոց» -ը՝ - «Սփուռքի առաջնորդների դպրոց» ի, չհաշված դեռ այն ժամանակվանից հիմնադրված «Հայերն Այսօր» էլեկտրոնային կայքէջը, որը լուսաբանում էր տարբեր համայնքներում հայ համայնքների գործունեությունը եւ առօրյան, այժմ պատկանում է ՀՀ Վարչապետի Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի սփյուռքի բաժնին․․․ Վերլուծելով վերոնշյալը՝ հարց Գլենդելյան գործակալին․ «Բացի քո կողմից մոգոնած «Ի Գործ» և «Ներուժ» /իդեպ վերջինս է էլ քոնը չի, այն էլ քեզ է տրամադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը /, դու ի՞նչ ավանդ ես ունեցել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: Դու նույնիսկ չես կարողանում ազատ հանդիպել հայկական կառույցների հետ, քո համար այնքան հարազատ ԱՄՆ ում, որովհետև մերժվում ես գրեթէ բոլորի կողմից: Դու և քո քաղաքական թիմը, որը 44 օրյա պատերազմից հետո յուրացրեց և լափեց սփյուռքի կողմից հանգանակված և Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները, այլևս բարոյական իրավունք չունեք նույնիսկ խոսելու և հարաբերվելու արժանապատիվ սփյուռքի հետ, էլ չեմ ասում, թէ ինչպես 44 օր շարունակ համայն հայությանը պահեցիք ստի և կեղծիքի մեջ: Քո պառակտիչ խորհուրդներով չփորձես կտրել Սփյուռքը Հայաստանանից և Արցախից` չի ստացվելու... հավաստիացնում եմ` չի՛ ստացվելու: Տեղեկացա,որ այս օրերին այցելել ես ԱՄՆ և հանդիպումներ ես ունեցել սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ և ըստ հավաստի աղբյուրների, նրանցից մեծ մասը մերժել են քեզ հետ հանդիպելու, որովհետեւ քո եւ քո քաղաքական ոհմակի հետ այլևս ընդհանուր ոչինչ չկա` ոչ խոսելու, ոչ էլ ցանկություն՝ քեզ լսելու: Մի՞թե մտքովդ չի անցել, պարոն հանձնակատար հաղթահարել մեկ ժամվա թռիչքը և այցելել նաև Կանադայի հայ համայնք, ․․․անցե՛լ է , այն էլ ինչպես է անցել , պարզապես չես ցանկացել վերջնական խայտառակվել ՝ մերժվելով Կանադայի արժանապատիվ հայ համայնքի կողմից: Կրկնում եմ վերը շարադրված միտքս: Դու որեւէ բարոյական իրավունք չունես սփյուռքի հետ շփվելու և խոսելու։ Եւ վերջում ցանկանում եմ դիմել աշխարհասփյուռ արժանապատիվ մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Հարգելի հայրենակիցներ, եթե այս իշխանությունները վերարտադրվեցին և կապիտուլյանտը կրկին զավթեց ՀՀ Վարչապետի պաշտոնը, ապա կյանքի կկոչվի Գլենդելյան գործակալի եւս մի երազանք,այն էր թե Հայաստանում հայերի թիվը ավելացնելու ենք «հայերի նկատմամբ լավ տրամադրված մահմեդականների մուտքի թույլտվությամբ ու նրանց ՀՀ քաղաքացիություն տալով», այդ ժամանակ պատրաստ եղեք, որ Ձեր կողմից հաճախակի գրվող հոդվածների կամ էլ գրքերի վերնագրերը այլեւս ոչ թէ կվերաբերվեն Վանում , Կարսում, Մուշում կամ Սասունում ձեր թաղին կամ էլ հարազատ փողոցին,այլ դրանք բացառապես կվերաբերվեն Սյունիքին, Արարատին , Տավուշին և ի վերջո թուրքական վիլայեթ դարձած մայրաքաղաք Երևանին: Ես հավատում եմ Հայ ժողովրդի կամքին ու մտքին, և համոզված եմ, որ նա թույլ չի տա վերարտադրվել դավադիր վարչախմբին: Աստված պահապան Հայաստանին և Արցախ աշխարհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր