00:00:00

Ինչո՞ւ են զինաթափել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մարդիկ սահման են պահում. Արավուսի գյուղապետ

15:39, 07 մայիս 2021

Սյունիքի մարզի Արավուս գյուղից ադրբեջանցիների զավթած 800 մետրը գյուղացիները դեռ չեն կարողացել վերադարձնել: Օրեր առաջ գյուղապետ Արգամ Հովսեփյանը գնացել ու անձամբ է բանակցել ադրբեջանցիների հետ, բայց՝ անարդյունք: Հովսեփյանի խոսքով, առանց այն էլ 64 հեկտար ադրբեջանցիներն արդեն զավթել էին, հիմա էլ 800 մետր են առաջ եկել. «Գնացի, ասացի՝ էդ պոստը հանեք, տարեք հետ, 800 մետր. մեր գյուղը փոքր է, 168 հեկտար հող ունենք, 64 հեկտարը մնաց ադրբեջանցիներին, մեր գյուղի բնակիչների հողն է՝ սեփականաշնորհած , վկայականով, ասացին՝ չենք գնա, ես էլ ասացի՝ այդպես է 3 մետր ձեզանից հեռավորության վրա պոստ եմ դնելու ու դրեցի, որ իրենց վրա ազդեմ»,-Irakanum.am –ին պատմեց գյուղապետը: Նա ասաց, որ ադրբեջանցիների հրամանատարը պետք է գար իր հետ բանակցությունների, բայց այն գալն է, որ պիտի գա. «Երկու օր խաբեց, չեկավ…առանց այն էլ հող չունենք, արոտ չունենք, մարդիկ իրենց անասունների 70 տոկոսը վաճառեցին, արոտները կորցրինք, մի երկու կով են պահել իրենց ընտանիքը պահելու համար»: Մեր հարցին՝ ինչու են ադրբեջանցիների հետ գյուղապետերը կամ գյուղացիները բանակցում, ո՞ւր են բանակցողները, պարոն Հովսեփյանը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ եմ ես բանակցում, ես բանակցո՞ղ եմ, ո՞վ պետք է բանակցի, ո՞ւր են բանակցողները: Ստիպված եմ ես գնալ, բնակիչներիս պահել, որ հովվիս չքաշքեն, ո՞ւր են բանակցողները, մարդ չկա, էս չորս-հինգ ամիս է՝ ասում են հանձնաժողով կգա, որ GPS-ով հող չվերցեն, հանձնաժողովն էլ չկա. հազիվ գալիս են սահամանամերձ գյուղերի բնակիչներին զինաթափում : 35 միավոր զենք էի ստացել, բնակիչներին բաժանում էի, սահման էինք պահում, ինչո՞ւ են զինաթափել. մարզպետն ասում է ՝ սահմանամերձ գյուղերի բնակիչները խմում են, կրակում, դրա համար զինաթափում ենք, էդ ո՞ր գյուղում է նման բան եղել, մարդիկ անկարգ չեն, մարդիկ սահման են պահում. թող հատ առ հատ բերեն, վերադարձնեն: Հայաստանի պատմության էջերն էլ թերթեմ նման բարձիթողի վիճակ չեմ տեսնի, նման իրավիճակ երբեք չի եղել»:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր