00:00:00

ՌԴ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում վանդալիզմի ակտը

14:51, 07 մայիս 2021

Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Յարոսլավսկի շրջանում հայկական գերեզմանոցի նկատմամբ վանդալիզմի ակտի հետ: «Ստացված տվյալներով՝ Յարոսլավի շրջանում անհայտ մարդիկ վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, ինչի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար: Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս ակտը՝ հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Կարծում ենք, որ այս ակնհայտ սադրիչ գործողությունները ոտնձգություն են հոգևոր արժեքների նկատմամբ և կարող են հանգեցնել ամենատարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջազգային ներդաշնակության պահպանմանն ուղղված ջանքերի վրա: Վստահ ենք, որ տեղի իրավապահները սեղմ ժամկետներում անհրաժեշտ քայլերը կձեռնարկեն՝ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Այս առնչությամբ մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների և տեղի իշխանությունների հետ: Նմանատիպ գործողությունները պետք է դատապարտվեն՝ կրկնությունից խուսափելու համար»,- հայտնում են դեսպանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր