00:00:00

Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

12:59, 07 մայիս 2021

Երևանի ծննդատներից մեկում երեկ ծննդկան է մահացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրուցում հաստատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Մահացած ծննդկանը 30 տարեկան էր: Մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան է (հղիության ախտաբանություններից է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ): Կինը երեխային լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով: Երեխան լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում: Նա առողջական որևէ խնդիր չունի: Ծնողների երկրորդ երեխան է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր