00:00:00

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2082 հա տարածք

14:59, 07 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 6 հա տարածք, 3 կմ ճանապարհ և 10 շինություն: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 082 հա տարածք, 640,3 կմ ճանապարհ, 1 764 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 606 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր