00:00:00

Քիմ Քարդաշյանը մաքսանենգության հետ կապված սկանդալի մեջ է ընկել

04:57, 07 մայիս 2021 Շոուբիզնես

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտնվել է մաքսանենգության հետ կապված սկանդալի կենտրոնում: Այս մասին մայիսի 5-ին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ 2016-ին մաքսավորները առգրավել են քանդակագործ Միրոնի՝ Աթենասի հին հռոմեական արձանի մի կտոր, որը Քիմ Քարդաշյանի անունով ներքին հարդարանքի իրերի խմբաքանակի մի մասն էր, և որի ընդհանուր արժեքը կազմում էր 750 հազար դոլար: Կրաքարից արձանը առաջին դարի է և ժամանել է Լոս Անջելես, երբ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, վերանորոգում էին Կալաբասասում գտնվող իրենց տունը: Անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները քաղաքացիական հայց են ներկայացրել նշված գույքի բռնագրավման պահանջով: Քիմի հետ միասին փաստաթղթերում Ակսել Վերվորդն է՝ հայտնի բելգիացի դիզայներ և հնաոճ իրեր վաճառող, որը վերահսկում էր Քարդաշյանի տան վերանորոգումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր