00:00:00

Գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել Ղարաբաղում կռված 40 գրոհայինների մասին

22:19, 06 մայիս 2021

Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ դատախազությունը բավական փաստական տվյալներ է հավաքել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է ընտրել և օգնել նրանց տեղափոխել Ադրբեջան մինչեւ Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը: «Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտրում ենք ևս մոտ 40 գրոհայինների և խմբավորումների ղեկավարների, ովքեր մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- նկատեց Դավթյանը: Նա նաեւ հավելեց, որ դատախազությունն այս հարցով մշտական կապի մեջ է իր արտասահմանցի գործընկերների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր