Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման առաջին հայցերը կներկայացնի: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ 2020թ․ սեպտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հետաքննություն սկսելու վերաբերյալ 214 որոշում է կայացվել: