00:00:00

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կոորդինատներ էր տալիս ադրբեջանական, թուրքական հետախույզներին, իշխանություններին. ԱԺ պատգամավոր

20:43, 06 մայիս 2021

Նիկոլ Փաշինյանը անընդհատ մեղավորներ է փնտրում, այն դեպքում, երբ ամենամեծ մեղավորն ինքն է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւ ավելացրել, որ նա ԱԺ ամբիոնից այնպիսի տվյալներ է հրապարակեց, որի համար նորմալ երկրում պետք է պատասխանատվություն կրեր: «Սահմանին իրականացվող ինժեներական աշխատանքների մասին գլուխ գովեց, այն դեպքում, երբ պետությունն առհասարակ որևէ առնչություն չունի բանակում կատարվող ինժեներական աշխատանքների հետ»,- նկատեց Սոֆյա Հովսեփյանը: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր դժգոհում է, երբ պատգամավորները բարձրաձայնում են անվտանգային խնդիրների մասին՝ մեղադրելով, թե ադրբեջանցիներին տեղեկատվություն է տրամադրվում ու սա այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե զրահաբաճկոններ չունենք, դասալքության դեպքեր կան, չեն ուզում գնալ ծառայել՝ պատգամավորն արձագանքեց. «Սա խոսում է այն մասին, որ գերագույն գլխավոր հրամանատարը ոչ կոմպետենտ է: Զրահաբաճկոն ամեն մեկն իր տանը դրած ունի՞, որ ասում է վերցրեք զրահաբաճկոն, այսինչ օրը, այսինչ ժամին եկեք, որ գնաք առաջնագիծ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կոորդինատներ էր տալիս ադրբեջանական, թուրքական հետախույզներին, իշխանություններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր