00:00:00

Գլխավոր դատախազ. 2020թ. կոռուպցիան Հայաստանին 227 միլիարդ դրամի չափով վնաս է հասցրել

19:03, 06 մայիս 2021

Միայն 2020թ․ Հայաստանում քրեական պատասխանատվության է ենթարկվել շուրջ 1356 մարդ, ինչը 7,3%-ով գերազանցում է 2019-ի արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում 2020թ․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ, որոնք պետությանը մոտ 227 միլիարդ դրամի վնաս են պատճառել, ինչը մոտ 105 միլիարդ դրամով ավելի է, քան անցյալ տարի: Միաժամանակ, Դավթյանը շտապեց հայտնել, որ անցյալ տարի նույն գործով վերականգնվել է միայն 14,2 միլիարդ դրամ, իսկ 2019-ին՝ ընդամենը 12,4 միլիարդ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր