00:00:00

Կասկած չկա, որ ՌԴ-ն շարունակելու է ապահովել ՀՀ անվտանգությունը. Լավրով

17:49, 06 մայիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Շնորհակալություն հայտնելով Երևանում գտնվելու առաջին իսկ պահից զգացած ջերմության ու անձամբ Փաշինյանի կողմից իր ղեկավարած պատվիրակությանը հատկացվող ուշադրության համար` Լավրովն անդրադարձել է օրակարգային մի շարք թեմաների: Նա նշել է, որ Փաշինյանի հետ ունեցել են առարկայական, վստահելի բանակցություններ երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող բոլոր հարցերով: Հերթական անգամ ընդգծել են դաշնակցային կապերի, համագործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային գործընկերության առանձնահատուկ նշանակությունը: «Ձեր քաղաքական երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինտենսիվ է անգամ այս համավարակային տարում: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփում եք ունեցել Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, շատ անգամներ զրուցել եք հեռախոսով: Նախագահ Պուտինը Ձեզ է փոխանցում ամենաջերմ մաղթանքները, հաջողություն երկրի զարգացման, ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերում Ձեր գործունեության մեջ»,- ասել է նա: Լավրովը նշել է, որ առաջիկայում նշվելու է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՌԴ ԱԳ նախարարը վերահաստատել է` Ռուսաստանը հավատարիմ է իր դաշնակցի` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Նա ընդգծել է` այդ մասին ասվել է թե Փաշինյան-Պուտին շփումների, թե երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխգործակցության ընթացքում: «Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: ՌԴ-ն շարունակելու է ապահովել ՀՀ անվտանգությունը»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր