00:00:00

«Պատիվ ունեմ»․ Արտակ Զաքարյանը պարզաբանել է «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի անվան իմաստը

16:41, 06 մայիս 2021

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի անվանմանը՝ «Պատիվ ունեմ»-ին։ «Սովորաբար ընդունված է կարծել, թե «Պատիվ ունեմ» արտահայտությունը վերաբերելի և կիրառելի է միայն սպայական միջավայրում։ Դա այդպես չէ։ Պատիվ ունեմ Честь имею I have the honor of... Պատիվն ուժ է տալիս՝ հաղթահարելու նույնիսկ ամենադժվար և անհնարին թվացող խոչընդոտները: Միայն պատվի և արժանապատվության հարգն իմացող մարդիկ կարող են հարգալից ու հոգատար լինել դիմացինի նկատմամբ։ Իսկ կյանքն առանց պատվի՝ մահվան է հավասար։ Պատիվ ունեմ, այսինքն՝ հարգանք եմ տածում դիմացինի նկատմամբ։ Պատիվ ունեմ, այսինքն՝ պատրաստ եմ արժանապատվորեն կատարել իմ բաժին ծառայությունը։ Պատիվ ունեմ, այսինք՝ ապրում և ստեղծում եմ։ Սովորաբար ընդունված է կարծել, թե «Պատիվ ունեմ» արտահայտությունը վերաբերելի և կիրառելի է միայն սպայական միջավայրում։ Դա այդպես չէ։ Քաղաքակրթության և բարեվարքության կանոններով ապրող, դաստիարակված ու հարգալից հասարակություններում այն վերաբերում է բոլորին անխտիր։ Պատիվ ունեմ, նշանակում է հարգանք և պատասխանատվություն ունեմ ինձ շրջապատող աշխարհի նկատմամբ, ինձ վստահված գործի նկատմամբ։ Հայ ժողովուրդը պատվի և արժանապատվության ժողովուրդ է։ Դա վկայում է մեր պատմությունը, մեր նվիրվածությունը ազգային արժեքներին ու Հայրենիքին։ Պատվարժան հայը նախ և առաջ իր ազգային պատկանելությամբ ապրող հայն է, իր գենետիկ հիշողության, անցյալի հպարտության և ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով ապրող հայն է։ Պատիվ ունեմ հայ լինելու, Պատիվ ունեմ Հայաստան պետություն ունենալու, Պատիվ ունեմ իմ ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը ծառայելու, Պատիվ ունեմ անկախությունը պահելու և ամրացնելու, Պատիվ ունեմ ինձ վստահված գործն ազնվորեն կատարելու, Պատիվ ունեմ երեխաներ կրթելու և դաստիարակելու, Պատիվ ունեմ մարդկանց բուժելու և ապաքինելու, Պատիվ ունեմ իմ երկրի տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու, Պատիվ ունեմ կառուցելու, Պատիվ ունեմ ստեղծելու և ստեղծագործելու... Պատիվ ունեմ՝ ուրեմն կամ, ապրո՛ւմ եմ, նպատակ ու հավատ ունե՛մ, վճռականություն և կամք ունե՜մ, սեր և սկզբունքներ ունե՛մ։ Պատիվ ունեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր